Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է առողջապահական ծրագրերին

ՀՀ ԱՆ. ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է առողջապահական ծրագրերին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ՀՀ առաքելության տնօրեն  Դեբորա Գրիզերի  հետ  հանդիպման ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում   համատեղ իրականացվող ծրագրերի հետագա քայլերը:

Տիկին Դեբորա Գրիզերն  ընդգծել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն լիովին կանգնած է նախարարության կողքին և պատրաստակամ է աջակցելու իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են հանրային ծառայությունների մատուցման համակարգում թափանցիկության  ու հաշվետվողականության բարելավմանը և գերակա ոլորտներում  հանրային առողջության տվյալների հավաքագրման  բարելավմանը: 

«Միջկառավարական համաձայնագրով մեր հիմնական նպատակը ՀՀ առողջապահության նախարարության կարողությունների, հմտությունների զարգացումն է, և ձգտում ենք այդ ուղղությամբ շոշափելի արդյունքներ ունենալ»,-ասել է  ԱՄՆ ՄԶԳ ՀՀ առաքելության տնօրենը։

Նախարարը նշել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եղել և մնում է նախարարության գործընկերը։

«Մենք կշարունակենք համագործակցությունը` ակնկալելով սպասված արդյունքների ապահովում»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը հավելել է, որ համագործակցության շրջանակում նախանշվող քայլերն ամրագրված են նաև ՀՀ  կառավարության ծրագրերում, ինչը կնպաստի ծրագրի նպատակների արդյունավետ իրականացմանը։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ